Ռուսական վտանգի պատճառով Թուրքիան ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Միացյալ Նահանգներից և զգալիորեն կորցնում է ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունը, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենալու քրդական հնարավոր պետական միավորումների ձևավորման համար: Մյուս կողմից Թուրքիան ավելի հիմնավոր կերպով է սկսում բաժանվել երկու ճակատների' աշխարհիկ և իսլամիստական, չհաշված քրդական ճակատը: Այն, ինչը շատերը կանխատեսում էին մոտակա տասնամյակների համար, ավելի արագ է սկսել կատարվել:

 


Հիմա գանք մեր գործերին: Այս զարգացումներն Ադրբեջանի համար կարող են ճակատագրական լինել և պատահական չի, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են շտապել Ղարաբաղի հարցում, քանի դեռ Նախիջևանը չի հայտնվել հայ-քրդական շրջափակման մեջ: Պարզ է, որ Ղարաբաղը, Նախիջևանը, Սյունիքը մեկ մեծ "խնդրի" բաղկացուցիչ մասերն են:

 

Ստեփան Դանիելյան