Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարություն է արել. «Մենք կցանկանայինք, որ Մինսկի խումբը հաշվի առնի նոր առաջարկները։ Մենք միշտ աջակցում ենք այդ գործընթացին կառուցողական առումով։ ՄԽ ակտիվացման համար մենք փորձում ենք կառուցողական քննադատության միջոցով խթանել նրա գործունեությունը»: Չավուշօղլուն նաև ավելացրել է, որ Ղարաբաղյան հարցում Անկարան աջակցում է Բաքվին։
Նման հայտարարություն լսելուց հետո մարդ ցանկանում է Չավուշօղլուին հարցնել. «Դու ուրիշ անելու կամ մտածելու բան չունե՞ս այս պահին, որ եկել անիմաստ բաներ ես հնչեցնում հերիք չէ, մի հատ էլ քիթդ Մինսկի խմբի ձևաչափի մեջ ես խոթում»:
Ախր Չավուշօղլուն նույնիսկ պարզորոշ կերպով չգիտի Թուրքիա պետությունը մեկ տարի անց գոյություն կունենա, թե ոչ, ինչպես է կարողանում այսօր, այս զարգացումների պայմաններում Մինսկի խումբը քննադատողի դերը ստանձնել:
Թուրքիայի արտաքին քաղաքականության առջև այսօր այնքան խնդիր է ծառացել, որ տասնյակ տարիներ են անհրաժեշտ դրանք լուծում տալու համար: Բայց ոչ, թուրքը նույնիսկ այդ պայմաններում չի կարողանում կոտրած շերեփի նման չմտնել իրեն չվերաբերող հարցերի մեջ:
Հայոց Տուն