Հայաստանի գեղասահորդուհիների առաջատար և ձմռային մրցաձևերի մեր գլխավոր օլիմպիական հույսներից մեկն համարվոդ 16-ամյա Անաստասիա Գալուստյանը նոր մրցաշրջանի իր հերթական մեկնարկը կունենա Լեհաստանի մայրաքաղաք Վաշավայում նոյեմբերի 26-29-ն ընթացող ISU Challenger Series 2015/2016 շարքի Վաշավայի գավաթ -2015 ՝ Warsaw Cup 2015 խաղարկությունում:
Նոր մրցաշրջանում սա Մոսկվայում մարզվող շնորհաշատ հայ մենասահորդուհու արդեն 4 –րդ մեկնակը կլինի: Ընթացիկ մրցաշրջանի մասնակցած նախորդ 3մրցաշարերում Գալուստյանն այսպիսի արդյունքներ է արձանագրել ՝
Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի՝ ISU–ի պատանեկան «Մեծ մրցանակի»՝ «Գրան Պրիի» մրցաշարքի 3-րդ փուլի՝ ISU Junior Grand Prix- ի մրցաշար, Կոլորադո Սպրինքս (ԱՄՆ), սեպտեմբերի 2-5-ը 25 երկրի 30 մասնակից՝ 11-րդ տեղ՝ 118,96 միավոր:

 


ISU –ի պատանեկան «Մեծ մրցանակի»՝ «Գրան Պրիի» մրցաշարքի 6-րդ փուլի՝ ISU–ի պատանեկան «Մեծ մրցանակի»՝ «Գրան Պրիի» մրցաշարքի 6-րդ փուլի՝ ISU Junior Grand Prix–ի՝ JGP Logrono 2015-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը 30 երկրի 34 մասնակից՝ 9-րդ տեղ՝ 144,53 միավոր:
Հոկտեմբերի 15-18-ը ընթանալիք 2015/16 թթ. մրցաշրջանի ISU Challenger Series մրցաշարքի ISU CS Mordovian Ornament 2015 մրցաշարում , 7երկրի 9 մասնակիցների պայքարում 151,84 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը:
Վարշավայի գավաթի 2015 -ի խաղարկությանը կանանց մենասահքի պայքարին հայտավորվել է մասնակցելու 11երկրի 16 գեղասահորդուհի: Նկատենք, որ Գալստյանից բացի այս ստուգատեսում հանդես գալու հայտ է ներկայացրել ՀՀ ևս մի պատվիրակ՝ Միլենա Դանիելյանը: Հավելենք նաև, որ ըստ մրցաշարի ժամանակացույցի կանանց մենասահքի կարճ ՝ պատադիր ծրագրի կատարման մրցում կսկսվի վաղը՝ նոյեմբերի 28-ին Լեհաստանի ժամանակով ժամը 10:20-ին , իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին ժամը 11:30-ին էլ կընթանա ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումը:

 


Նկատենք ,որ Անաստասիա Գալուստյան անցյալ տարի նոյեմբերի 20-23-ը Լեհաստանի մայրաքաղաքում մասնակցել է Վարշավայի գավաթի նախորդ ՝ Warsaw Cup 2014 խաղարկությանն ու 13երկրի 18մասնակիցների պայքարում ետ մնալով միայն կանանց մենասահքի 2015թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, 18-ամյա ռուսաստանց Ելիզավետա Տուկտամիշևայից, 148, 63 միավորով գրավել է 2-րդ տեղը:

 

Արամ Ուգուջյան