2016թ.-ին «Քաթարի Ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Դոհա ուղղությամբ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները «Քաթարի Ավիաուղիների» հետ: Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Քաթարի Ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

 


«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»-ից տեղեկացանք նաեւ, որ «Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթերը Երևանի ուղղությամբ: Այժմ ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հուլիսի 15-ից Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները ամեն օր կկատարի երկրորդ չվերթը: Քննարկվում է նաև ուկրաինական մեկ այլ' «YAN AIR» ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա:

 

 

Անահիտ Գրիգորյան