Երեկ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները: Ոմանց համար այն ուրախություն պարգևեց, ոմանց համար՝ տխրություն: Ես մտնում եմ երկրորդ խմբի մեջ, որովհետև իմ երկրպագած Միլանը ցավալիորեն դուրս մնաց մրցաշարից: Այդ ամենից հետո ես՝ որպես իտալական ֆուտբոլի երկրպագու, երկրպագելու եմ Յուվենտուսին: Հուսով եմ, որ Յուվենտուսին կհաջողվի երկար տարիների ընդմիջումից կրկին նվաճել այդ պատվավոր գավաթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղը տեղի է ունենալու 1/4 եզրափակիչների վիճակահանությունը, ցանկանում եմ ներկայացնել այն զույգերին, որոնց ես կցանկանայի տեսնել.
1.Բորուսիա-Յուվենտուս
Այս զույգը ինձ մոտ դպրոցական տարիների հուշեր է արթնացնում: 1997թ. այս երկու թիմերը հանդիպեցին եզրափակիչում, որտեղ Բորուսիան հաղթանակ տարավ: Հիշում եմ՝ ինչպես էինք 5-րդ դասարանի աշակերտներով վիճաբանում, թե ում երկրպագած թիմն է հաղթելու: Հանդիպման մյուս օրը ես արցունքները աչքերիս եմ մտել դասարան: Այ հիմա՝ 16 տարի անց, ցանկանում եմ ռևանշ տեսնել:
2.Բավարիա-Ռեալ
Այս զույգը նույնպես պայմանավորված է իմ ռևանշիստական նկրտումներով: Ընդամենը մեկ տարի առաջ Իսպանիայում երկրպագածս թիմը պարտվեց Բավարիային, և հիմա, երբ, իմ խորին համոզմամբ, Ռեալը շատ ավելի լավ մարզավիճակում է, կարող է և պետք է հաղթի Բավարիային:
3.Գալաթասարայ-Բարսելոնա
Լինելով օբյեկտիվ նշեմ, որ հաղթողի հիմական հավակնորդը Բարսելոնան է: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկանում եմ, որ հենց ամենաուժեղ թիմը սատկացնի թուրքերին և դուրս շպրտի ուժեղների մրցաշարից: Այս զույգը պայմանավորված է հայրենասիրական նկրտումներով:
4.ՊՍԺ-Մալագա
Այզ զույգի հանդիպումը ևս բավականին հետաքրքիր կլինի դիտել: Երկու թիմերն էլ հավասարազոր ֆուտբոլ են ցույց տալիս և երկու թիմերում էլ կան տաղանդավոր ֆուտբոլիստներ: Այս զույգում երկրպագելու եմ Մալագային, որովհետև չեմ սիրում արհեստականորեն ստեղծված աստղային թիմեր:
Կցանկանայի նաև, որպեսզի զույգերը առաջին հադիպումները անցկացնեին իմ նշած տարբերակով, որպեսզի երկրպագածս թիմերը երկրորդ հանդիպումները անցկացնեին իրենց հարկերի տակ, որպեսզի դրանով մի փոքր առավելություն ունենային: