Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում որեւէ սրացում Ռուսաստանի հետ :
«Մենք մտադրություն չունենք ծավալվել այդ միջադեպի շուրջ: Մենք պարզապես պաշտպանում ենք մեր անվտանգությունն ու իրավունքները մեր և մեր եղբայրների», - ասել է Էրդողանը է իր հեռուստատեսային ելույթում Ստամբուլում:

 


«Թուրքիան երբեք չի նպաստում լարվածության ու ճգնաժամի խորացման, մենք միշտ կողմ ենք խաղաղության և երկխոսության», - ասել է Էրդողանը:
Բայց նա ավելացրել է. «Կարծում եմ ոչ ոք չի լռի ,երբ խախտեն պետական սահմանը:Մենք ևս չլռեցինք, երբ մեր սահմանի անվտանգությունը խախտվեց, իսկ ինքնիշխանությունը՝ ոտնահարվեց»:
Թուրքիան հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռին մի քանի անգամ զգուշացրել են, որ նա խախտել է Թուրքիայի օդային տարածքը, սակայն ինքնաթիռը շարունակել է թռչել Թուրքիայի օդային տարածքով, որի համար էլ խոցվել է: Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը երբեք չի հատել թուրք-սիրիական սահմանը և չի գտնվել Թուրքիայի օդային տարածքում:

 


Էրդողանը այս մասով ասել է « Անզգույշ քայլեր կարող էին ունենալ էլ ավելի դրամատիկ զարգացումներ:Խոցված ինքնաթիռի բեկորները վայր ընկնելով՝ վիրավորել են Թուրքիայի երկու քաղաքացու Թուրքիայի տարածքում, իսկ Դուք ասում եա օդային սահմանը չի խախտել մեր ինքնաթիռը»:
Էրդողանը նաև հակադրվել Ռուսաստանի այն պնդման, որ ինքնաթիռը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում ԻՊ-ի թիրախներին:
«Ոչ ոք հիմար չէ, և բոլորս էլ գիտենք ,որ Բայրիբուջաքի տարածաշրջանում չկան իսլամիստներ, այնտեղ ապրում են թուրքմեններ», - իր հեռուստաելույթը եզրափակել է Էրդողանը:

 


Կիլիկիա Հայաստան