Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի համաձայն, 2014-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում աղքատությունը նվազել է 2 տոկոսով կազմելով 30 տոկոս' 2013-ի 32 տոկոսի փոխարեն Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (25,2 տոկոս), ինչը 1,4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թվականի համեմատ աղքատության աճը 2014 թվականին Երևանում կազմել է 5,1 տոկոսային կետ:
Զեկույցը պատրաստվել է ըստ 2014 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների:
Կարինա Սանթրոսյան