Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն այս տարվա տաս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 3.5 տոկոս:
Հրապարակված տվյալների համաձայն հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շարունակում է աճ գրանցել արդյունաբերությունը՝ 4.6 տոկոսով, տաս ամսվա կտրվածքով կազմելով 1 տրիլիոն 62 միլիարդ 999.7 մլն դրամ։ Էական աճ է ապահովում գյուղատնետությունը ՝ 11.6 տոկոս: Ծավալը կազմում է 857 միլիարդ 711.4 մլն դրամ: Շինարարության ոլորտը շարունակում է պահպանել 0.1 տոկոսանոց աճ, ծավալը՝ 304 միլիարդ 323.0 մլն դրամ: Ծառայությունների ոլորտը նույնպես արձանագրել է աճ՝ 2.8 տոկոս, կազմելով 960 միլիարդ 082.0 մլն դրամ:

 


Հատկանշական է, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.2 տոկոսով և կազմում է 6 միլիարդ 391.5 մլն դրամ:
Հարկ է նշել, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին տաս ամսվա կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 4.4 տոկոս, ընդորում, դա ԵԱՏՄ երկրների շրջանում արձանագրված գնաճի ամենացածր ցուցանիշն է: Բելառուսը արձանագրել է 13 տոկոս,Ղազախստանը՝ 9.4 տոկոս, Ռուսաստանը՝ 11.7 տոկոս և Ղրղզստանը՝ շուրջ 6 տոկոս գնաճ:

 

Մարինա Ներսեսյան