Եկեք ընդամենը մեկ օրով հետ գնանք ու կհասկանանք ,որ Թուրքիայի կողմից այսօրվա խոցված ռուսական ռմբակոծիչի փաստն եղել է նախատեսված գործողություն :
Նոյեմբերի 23, ժամը 8:30-ին տարածվում է հաղորդագրություն ,որով հայտնվում է ,որ Սիրիայի Բուրջ Էլ Քեսաբ, Քիզիլդաղև Ջեբել Էքրադ տարածաշրջաններում ռմբակոծվում են թուրքմենների գյուղերը:Սիրիայի Թուրքմենստանի ժողովի նախագահ Աբդուռահման Մուսթաֆան Թուրքիայից խնդրում է ՀԱԿԱՕԴԱՅԻՆ պաշտպանություն, քանի որ ռուսները և Ասադի ռեժիմը իրականացնում են թուրքմենների ցեղասպանություն:
Ժամը 10:00: Տարածվում է հաղորդագրություն, որ 1000-ից ավել թուրքմեններ անցել են Թուրքիա Ռուսաստանի ռմբակոծման պատճառով:
Ժամը 17:00: Թուրքիան հայտարարում է, որ Սինջարը դարձել է ուրվականների քաղաք իսլամիստների լքելուց հետ, որ Սինջարը ամբողջովին ավերակ է դարձել՝ անցնելով քրդերի ձեռքը:
Ժամը18:30: Էրդողանը իր նստավայրում շտապ հանդիպում է Թուրքիայի արտաքին հետախուզության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, քննարկման թեման անհայտ է:
Ժամը 19:30:Էրդողանը կրկին իր նստավայրում շտապ հանդիպում է ունենում խորհարդարանի նորընտիր նախագահ Իսմայիլ Կահրամանի հետ, քննարկման թեման անհայտ է:
Ժամը 22:00 Էրդողանը հանդիպում է Դավութօղլու հետ , քննարկման թեմաներից միայն մեկի մասին է հաղորդվում ՝ կառավարության կազմի:
Նոյեմբերի 24-ի առավոտյան արդեն ունենք ռուսական խոցված ռմբակոծիչ:
Կարծում եմ ներկայացրածս փաստերը վկայում են այն մասին, որ երեկ ամբողջ օրը հող է նախապատրաստվել այս իրավիճակի համար:
Կիլիկիա Հայաստան