Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումով Թուրքիայի ներկայիս վարչակարգը փաստացիորեն ապացուցեց, որ ոչ միայն օժանդակում է «Իսլամական պետությանը» և այլ նմանօրինակ ահաբեկչական կառույցներին, այլ ուղղակիորեն պատերազմում է ահաբեկիչների կողմից:
Ընդ որում՝ փաստացի պատերազմը հայտարարված է ոչ թե մերձավորարևելյան որևէ երկրի, այլ ռազմական առումով աշխարհի երկրորդ գերտերությանը, որի զորքերը հյուսիսից, արևելքից և հարավ-արևմուտքից ինչ-որ առումով աքցանի մեջ են առել Թուրքիան:

 


Ակնհայտ է, որ թուրքական ինքնաթիռի օդաչուն ռուսական օդանավը չէր կարող խոցել առանց ցամաքի հետ նույնիսկ մի քանի անգամ համաձայնեցման, ուստի պետք է հետևություն անել, որ խոցման գործողությունը կատարվել է այդ երկրի բարձրագույն ղեկավարության թույլատրությամբ, որը սեփական բանակն էլ իրականում ի սպաս է դրել միջազգային ահաբեկչության պաշտպանության գործին:

 

 

Վարդան Ոսկանյան