Քրդերի կրած հաղթանակները իսլամական պետության դեմ ինչպես նաև ռուսների կողմից իսլամիստների նավթային պաշարների գնդակոծումը պարզ է Էրդոգանի Թուրքիայի սրտով չեն։
Մի կողմից քրդերն են ամրապնդվում ՝ առայժմ դե ֆակտո լինելով միակ իսլամիստների դեմ պայքարողները անմիջականորեն ԻՊ գրավյալ տարածքներում, դրանով իսկ վաստակելով քրդական պետություն ունենալու իրավունքը։
Մյուս կողմից էլ Էրդոգանի կլանի «կողմնակի եկամուտը»՝ Դաեշի կես գնով նավթը, էժան բամբակը, վտանգի տակ է։
ՈՒ համարել,որ Թուրքիան այսօր Դաեշի դեմ պայքարող կոալիցիայի կարևոր մասն է, ուղղակի անհեթեթություն է։
Վերջապես Արևմուտքն ու Ռուսաստանը սկսում են հասկանալ այն, ինչ որ մենք՝ հայերս, այդքան լավ գիտենք ՝ թուրքը մնում է թուրք։
Արման Ավագյան