Այս օրերին Հայաստանում էր գտնվում Համաշխարհային բանկի պատվիրակությունը, ի դեմս ջրային պաշարների գծով ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Վինսթոն Յունի:


Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը:
Ինչպես գիտենք բարելավման ծրագրի շրջանակներում ավարտին է մոտենում Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը, որը մեծապես նպաստելու է ոռոգման համակարգի բարելավմանը' դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի ավելացման համար:


Երկու կողմերի համագործակցության արդյունքում, չորսամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականը մեխանիկական ոռոգումը փոխարկել ինքնահոսի՝ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյանում և Քաղցրաշենում չորս ինքնահոս համակարգի կառուցման միջոցով:

 

 Տնտեսական անկյուն