Նոյեմբերի 17-18-ին Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում անցկացվեց սպորտային մարզմնամարզության ՀՀ երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի, Գյումրու և Էջմիածնի 40 մարզիկ: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդրության հարցերի նախարարության լրատվական ծառայությունից:
Բազմամարտում, օղակների վրա վարժությունում, ինչպես նաև հենացատկում ոսկե մեդալ նվաճեց Արթուր Ավետիսյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սոս Սարգսյան): Նա բազմամարտում հաղթեց 77,162 միավոր արդյունքով:
Ազատ վարժությունում հաղթող ճանաչվեց Գագիկ Խաչիկյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Գասպարյան), նժույգթափեր վարժությունում հաղթեց Հայկ Նազարյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), զուգափայտերի վարժությունում՝ Էրիկ Բաղդասարյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռոբերտ Մարտիրոսյան) և պտտաձողի վարժությունում՝ Ժորա Սմբատյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան):
Սպորտային մարմնամարզության կանանց ՀՀ երիտասարդական առաջնության բազմամարտի և առանձին գործիքների (հենացատկ և զուգափայտ) վրա վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Աննա Գրիգորյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմենուհի Ադաջյան)։ Նա բազմամարտում արձանագրեց 46.15 միավոր արդյունքով:
Առանձին գործիքների վրա վարժություններում հաղթողներ են ճանաչվել նաև Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Ելենա Հայկազնունին (հավասարակշռության գերան, անձնական մարզիչ՝ Հասմիկ Դավիդյան) և Գայանե Սիրականյանը (ազատ վարժություններ, անձնական մարզիչ՝ Հասմիկ Դավիդյան):
Առաջնոթւյան ավատից հետո մասնագետների գնահատմամբ սպորտային մարմանմազության Հայաստանի հերթափոխը հուսադրող է ու առաջիկայում նրանց առաջատարներից միջազգային ասպարեզում ևս կարող ենք բարձր արդյունքներ ակնկալել:
Արամ Ուգուջյան