Թուրքիայի նոր ձևավորված 64-րդ կառավարությունը , որի անդամները բացառապես Արդարություն և զարգացում կուսակցությունից են (ԱԶԿ), այսօր հանդիպում են ունեցել Ալևիների ներկայացուցիչների հետ և ներկայացրել մի ծրագիր, որը պայմանականորեն անվավել է «ալևիների ազատականցում»:
Թուրքիայի 64-րդ կառավարությունը խոստանում է ընդունել օրենք, որով ալևիների պաշտամունքային տների՝ ջեմևիների, վճարելիք հարկերը կչեղարկվեն, կփոխհատուցվի ջրի և էլեկտրոէներգիայի ծախսերը, Կրոնական գլխավոր տնօրինության անդամները ՝ Դիանեթին, պետական գանձարանից կստանա աշխատավարձ:
Թուրքական իշխանությունները մինչ այժմ մերժել են ջեմևիսների առկայությունը՝ պատճառաբանելով, որ իսլամի միակ կրոնական վայրը դա մզկիթն է:

 

Ալևիները կազմում են Թուրքիայի կրոնական բնակչության 15 տոկոսը:
Թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը ժամանակին ընդունել է օրենք, որով փակվել են ջեմևիները, այնտեղի սպասավորները ՝ դեվրիշները, կարգալույծ են եղել և անցել են ծառայության թուրքական բանակում:
Սակայն այսօր, ըստ ԱԶԿ-ի պլանավորած ծրագրի, ալևիները օրենքով ստանում են բավականին մեծ լիազորություններ և արտոնություններ : Անգամ կթույլատրվի Ջեմևիսներից հնչեցնել նամազի կանչող զանգեր:
Սա կաշառք է թե՞ քայլ , որով Էրդողանը փորձ է անում գերազանցել Աթաթուքրի պաշտամունքին՝ ցույց կտա ժամանակը...

 

Կիլիկիա Հայաստան