Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերներն են Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան
2015թ.-ի առաջին 9 ամիսների ցուցանիշներով Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ամենամեծ ծավալներն ունի Ռուսաստանի, Չինաստանի եւ Գերմանիայի հետ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների, Ռուսաստանի հետ մեր առեւտրի ծավալները կազմել է 871 մլն դոլար, կազմելով մեր ամբողջ արտաքին առեւտրի ծավալների 25,2 տոկոսը, Չինաստանի հետ' 357 մլն դոլար, կազմելով մեր ամբողջ արտաքին առեւտրի 10,3 տոկոսը, Գերմանիայի հետ' 247 մլն դոլար եւ 7,1 տոկոսը:
Առեւտրային գործընկերների առաջին եռյակի բոլորի երկրների հետ էլ առեւտրի հաշվեկշիռը բացասական է: Այսինքն, ավելի շատ ներմուծել ենք այս երկրներից, քան արտահանել:
Կարինա Սանթրոսյան