2015 թվականի նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են կրել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչներ, ինչպես նաև պետական և համայնքային նշանակության հանդիսացող շինություններ:
Այս խնդիրը արագ լուծելու նպատակով այսօր տեղի ունեցած կառավարութան նիստում որոշվեց ՀՀ մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2 ՀՀ դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:
Գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից հետևյալ բաժանմամբ.
Արագածոտնի մարզպետարանին՝ 156.908,9 հազ. դրամ
Արմավիրի մարզպետարանին՝ 37,618.0 հազ. դրամ
Գեղարքունիքի մարզպետարանին՝ 10,765.0 հազ. դրամ
Լոռու մարզպետարանին' 369.475,0 հազ. դրամ
Կոտայքի մարզպետարանին՝ 130,108.9 հազ. դրամ
Շիրակի մարզպետարանին' 6,560.4 հազ. դրամ
Վայոց ձորի մարզպետարանին' 437,9 հազ. դրամ
Սյունիքի մարզպետարանին' 44,654.0 հազ. դրամ
Տավուշի մարզպետարանին' 145,920.0 հազ. դրամ
Անի Սանոսյան