Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ 2015թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 330 մլն դոլար, նվազելով 2,5 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայւթյան տվյալների համաձայն, 27,8 տոկոսով նվազել է դեպի Ռուսաստան արտահանումը, կազմելով 158 մլն դոլար: Հիշեցնենք, որ դեպի ԵՄ արտահանվում են հիմնականում հումքային ապրանքներ' մետաղական հանքանյութ, իսկ դեպի Ռուսաստան' պատրաստի արտադրանք:
Շարունակում է աճել արտահանումը Չինաստան' 11,9 տոկոսով, հասնելով գրեթե 131,5 մլն դոլար: Սա մեր արտահանման երկրորդ ցուցանիշն է Ռուսաստանից հետո:

 

Գումարային առումով զգալի աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա, Իրաք, Կանադա, Վրաստան, Ռումինիա արտահանումը: Տոկոսային առումով կտրուկ, անգամներով աճել է դեպի Դանիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Ճապոնիա արտահանումը, բայց գումարային առումով այս ուղղություններով ծավալները դեռեւս մեծ չեն:

 

Անահիտ Գրիգորյան