Դեղերի գները Հայաստանում ունեն նվազման միտում: Տարվա առաջին կիսամյակում որոշ դեղամիջոցների գները նվազել էին մոտ 50%-ով: Գնեիջեցումն ունի տարբեր պատճառներ: Որոշ դեպքերում այն կապ ունի ԵՏՄ-ի, իսկ որոշ դեպքերում էլ արտարժույթի տատանումների հետ:
Այսօր գործադիրի նիստի ընթացքում առողջապահության նախարարը նշեց, որ դեղերի շուկայում մայիսից հոկտեմբեր ընկած հատվածում մշտադիտակվել են չորս խոշոր ներկրորղների ամենավաճառվող հիսուն անուն դեղամիջոցների գներ:

 


Այս դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում դեղերի 60 տոկոսի գները մնացել են անփոփոխ, իսկ ահա 34 տոկոսինը նվազել է 30 տոկոսով: Միայն վեց տոկոսի դեպքում է տեղի ունեցել թանկացում, այն էլ ընդամենը երեք տոկոսով:

 


Տնտեսական անկյուն