Ֆրանսիական հատուկ "RAID" և "BRI" ծառայութունները քիչ առաջ հաջողությամբ ավարտեցին տեղական ժամանակով 04։20-ից սկսված գործողությունները։ Արդյունքում կա 2 սպանված ահաբեկիչ,որից մեկը ՝ երիտասարդ աղջիկ, պայթեցրել է ինքն իրեն,ինչպես նաև 7 ձերբակալված(Նրանցից մեկը մերկ վիճակում ՝ կից լուսանկարում), ըստ Ֆրանսիայի ՆԳՆ նախարար Բերնար Կազնյովի։
Ոստիկանությունը գտել էր Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող գլխավոր կազմակերպչի ՝ Աբդելհամիդ Աբաուդի (կից լուսանկարում), գտվելու վայրը, Փարիզին կից Սեն Դենի քաղաքի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում: Բելգիական ԶԼՄ-ները պնդում են,որ այդ ահաբեկիչը կամ սպանվել է կամ ձերբակալվածների թվի մեջ է։Ոստիկանության կողմից կա 3 վիրավոր,սպանվել է ոստիկանական մեկ շուն։
Արման Ավագյան