Ստամբուլում երեկ տեղի ունեցավ Թուրքիա-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը, որի նախախաղային պաշտոնական հատվածում մեկ րոպե լռությամբ պետք է հարգվեր Փարիզում տեղի ունեցած զազրելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Աշխարհում այս օրերին հազարավոր սպորտային մրցելույթներ եղան և բոլորի ժամանակ էլ մարդիկ քաղաքակիրթ ձևով հարգեցին զոհերի հիշատակը: Բայց հերթը հասավ թուրք գազանին և նա կրկին ցույց տվեցիր իր բնազդային կերպարը, որը միշտ այդպիսին էր և երբեք էլ չի փոխվի:
Ուրեմն այսպես, երբ մարզադաշտում հայտարարվեց մեկ րոպե լռություն, թուրք երկրպագուները սուլեցին, գոռացին և այլ անպարկեշտ արարքներ թույլ տվեցին իրենց: Նրանք բացականչում էին «Ալլահ ակբար»: Հիշեցնեմ, որ այս նույն խոսքերը շուրթերին Իսլամական պետության ահաբեկիչները մտան Փարիզի սրճարաններն ու համերգասրահը և սպանեցին հարյուրավոր մարդկանց: Ընդհանրությունները ակնհայտ են:
Այսօր Թուրքիա - Իսլամական պետություն կապը շատ սերտ է: Կարծես թե Թուրքիան բնազդային կապով է կապված Իսլամական պետության հետ և իր նախկին կերպարը մշտապես իր առջև ունենալով այսօր իր նմանին գտել է և օգնում է ինչպես կարողանում է: Այն որ Իսլամական պետության զինյալները մարզվում և վարժանքներ են իրականացնում Թուրքիայում, դա արդեն գաղտնիք չէ ոչ մեկի համար: Այն որ Իսլամական պետությունը օրեկան 1,5-2 մլն բարել նավթ է փոխադրում համաշխարհային շուկա թուրք միջնորդների միջոցով, դա նույնպես հայտնի փաստ է: Դե իսկ Էրդողանի որդու նկարները ԻՊ-ի դաշտային հրամանատարների հետ ամբողջացրեցին պատկերը:
Եւ երբ Անթալիայում անցկացված G20-ի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նույնիսկ G20-ի անդամ որոշ երկրներ են աջակցում ԻՊ-ին, կարելի է վստահորեն պնդել, որ ՌԴ նախագահը նկատի ուներ Թուրքիային:
Հայոց Տուն