Մանածագործական և հագուստի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակներից, 2015-ի առաջին ինն ամիսներին Հայաստանում 75,1 տոկոսով աճել է տրիկոտաժեղենի արտադրությունը, 48 տոկոսով' գուլպեղենինը, 9,3 տոկոսով անձրեւանոցներինը, 8,7 տոկոսով' գորգերի եւ գորգեղենի արտադրությունը:

 

Բամբակյա գործվածքների արտադրության ծավալները նվազել են 32,3 տոկոսով, բաճկոններինը' 21,4 տոկոսով, անկողնային սպիտակեղենինը' 19,7 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից:

 

Կարինա Սանթրոսյան