Բուխարեստում կայացավ հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի՝ ՀԵՖ-ին անդամ երկրների 12-րդ արտահերթ համագումարը, որին մասնակցում էր նաև հանդբոլի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում են հանդբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Մինչ համագումարի մեկնարկը կայացավ «Զարգացող երկրների» ներկայացուցիչների հանդիպում: Այս երկրները թվով 12-ն են, որոնց կազմում է նաև Հայաստանը: Հանդիպման ընթացքում որոշվեց ՀԵՖ-ին ներկայացնել հատուկ ծրագիր, որի շրջանակում կանցկացվի առաջնություն այս երկրների հավաքականների միջև: Համաձայն այդ ծրագրի երկրները պետք է բաժանվեն 3 խմբի՝ յուրաքանչյուր խմբում 4 երկիր: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ճանապարհածախսն առաջարկվեց, որ հոգա ԵՀՖ-ն, իսկ մնացյալ ծախսերը՝ անդամ երկրները:

 


Վերադառնալով համագումարին՝ նշենք, որ օրակարգի առաջին և միևնույն ժամանակ ամենագլխավոր հարցը Եվրոպայի հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների տարիքային սահմանափակումը հանել էր: ՀԵՖ-ն ստեղծվել է 1991-ին, և այս 14 տարվա ընթացքում ա ունեցել է 3 ղեկավար՝ շվեդադացի Սթեֆան Հոլմքվիսթը, նորվեգացի Թոր Լիանը և ԵՀՖ-ի գործող նախագահ ֆրանսիացի Ժան Բրիոն: Վերջինս այս պաշտոնը զբաղեցրել է 2012թ-ին, երբ Թոր Լիանը, ով ղեկավարում էր այս կառույցը 2004թ-ից, հայտնեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

 


2016թ-ին կայանալու ԵՀՖ-ի նախագահի հերթական ընտրությունները: ԵՀՖ-ի գործող կանոնների համաձայն իրենց թեկնածությունը կարող են առաջադրել մինչև 68 տարեկան անձինք: Ուշագրավ է, որ ներկայիս նախագահ Ժան Բրիոն 2016թ-ին կդառնա 69 տարեկան, ու հետևաբար չի կարող առաջադրել իր թեկնածությունը: Այնպես , որ ԵՀՖ-ն 2016թ –ին կունենա նոր նախագահ:
Առաջարկվում էր հանել տարիքային սահմանափակումը: Սակայն առաջարկը բավարար ձայներ չհավաքեց:
Օրակարգի երկրորդ հարցը Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկված սեռային հավասարության խնդիրն էր: Սակայն այս հարցն էլ համապատասխան ձայներ չհավաքեց:
Բացի այդ անցկացվեց մինչև 20 տարեկան աղջիկների և տղաների աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

 

Արամ Ուգուջյան