Ֆրանսիայի ահաբեկչության ռեզոնանսը հայաստան էլ է հասել ու միշտ չէ, որ ադեկվատ տեսքով է արտահայտվում։ Այ օրինակ իմ լրահոսում հանդիպում եմ բազմաթիվ գրառումների ու մեկանաբանությունների, որտեղ տեղ են գտնում անթույլատրելի ընդհանրացումներ ու որպես հետևանք՝ ատելության քարոզ առհասարակ իսլամի ու իսլամադավանների նկատմամբ։ Դա կատաստրոֆիկ սխալ է, եթե հանկարց մեր ազգաբնակչության մեծամասնությունը իրոք նման կերպ արձագանքի։

 


Նախ, պետք է հասկանալ, որ Իսլամը միատարր չէ, ինչպես միատարր չէ Քրիստոնեությունը։ Այնտեղ ևս կան տարբեր մեծ ու փոքր ճյուղեր, ուղղվածություններ և աղանդներ։ Ես իսլամագետ չեմ, բայց գոնե որոշակի պատկերացումներ ունեմ՝ ադեկվատ դիվերսիֆիկացիա անելու և ուզում եմ մի քանի դիտարկումներ անել․
- Այո, համեմատած քրիստոնեության, կամ բուդդդիզմի հետ, Իսլամում իրոք ինչ որ բան այն չէ այն առումով, որ չգիտես ինչու, հենց այս կրոնի ներկայացուցիչներն են հանդիսանում ահաբեկչական կազմակերպությունների զգալի մասը ու հենց այս կրոնն է այնպիսի բացեր թողնում մեկնությունների համար, որոնք ավելի լայն հնարավորություններ են տալիս կրոնը՝ ատելությանն ոու բռնությանը ծառայեցնելու, բայց դա ավելի շուտ մեկնությունների խնդիրն է, ոչ թե բուն Իսլամի, որովհետև այսօր աշխարհունմ կան բազմաթիվ ադեկվատ իսլամական պետություններ ու հասարակություններ։

 


- Իսլամը ունի մեծ բաժանում, որն ավելի խորն է, քան ասենք քրիստոնեական աշխարհում։ Սուննիներն ու շիաներն իրար ավելի են վատ վերաբերվում հաճախ, քան այլադավաններին։ Որքանով ցույց է տալիս պատմական փորձն ու արդի իրականությունը, շիաները ավելի չափավորված են ու ավելի փոքր պոտենցիալ վտանգ են ներկայացնում, քան սուննիները։
- Սուննիներն իրենց հերթին ունեն մի շարք ներքին բաժանումներ, որոնց արդյունքում գոյացած կրոնական հոսանքները ավելի շատ ու ավելի քիչ ծայրահեղական են։ Օրինակ սուֆիական սունիզմի հետևորդները այդքան աչքի չեն ընկնում ծայրահեղական հոսանքներում, որքան սալաֆիական սունիզմի հետևորդները, որի ներկայացուցիչներն են հենց նույն Իսլամական Պետություն, Նուսրան, Ալ Քաիդան և այլն։
- Եթե մարդը իսլամադավան է, դա ամենևին չի նշանակում, որ նա ահաբեկիչ է։ Ավելին ասեմ, դա ամենևին չի նշանակում, որ օրինակ մեզ է թշնամի։ Որպես վառ ապացույց, վերցնենք նույն իսլամադավան Իրանի օրինակը, որին կարելի է օրինակելի հարևան ու դաշնակից համարել։

 


- Իսլամիզմը՝ որպես այդպիսին, կարելի է դիտարկել աշխարհիկ իսլամի ավելի խորացված տարբերակ։ Ինչպես ասենք լինում է, որ աշխարհիկ քրիստոնեական հասարակություններում լինում են խորը կրոնական հայցքներով ու կենսսակերպով քրիստոնեական համայնքներ։ Եթե ամեն ինչ չափի մեջ է, ապա սարսսափելի բան չկա ու ճիշտ պրոֆիլակտիկայի ու ադեկվատ անջրպետների պարագայում, իսլամիզմը վտանգ չի ներկայացնում (ասենք ինձ քիչ ա հետաքրքրում, թե ինչ կանեն լիբիայի անապատում իսլամիստական ուսմունքներին հարող բեդվենները, քանի դեռ դա չի վնասում այլոց)։

 


- Ծայրահեղական իսլամիզմը իր բոլոր դրսևորումներով, արդեն քաղցկեղի պես մի բան է ու իմ խորին համոզմամ, պետք է քոքահան անել ու անխնա ոչնչացնել բոլոր ջիհադիստներին ու <> մորթել երազելու աստիճան մարգինալիզացված կերպարներին։ Ընդ որում, այն աստիճան անխնա է պետք ոչնչացնել դրանց, որ սահմանին մոտ գտնող իսլամիստները հստակ իմանան, որ եթե իրենք հատեն այդ սահմանը, դա հավասարազոր է մահապատժի իրենց համար։ Երաշխավորված մահապատժի։
Բարեբախտաբար, գոնե այս հարցում մենք առաջնագծում չենք, բայց պետք է ի նկատի ունենանք այս բոլոր փոփոխականները, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում և նույն այդ ջիհադիստների հետ մեր բախվելուն այդքան էլ քիչ չի մնացել՝ եթե խոսում ենք հայաստանաբնակներիս մասին, դե իսկ Սիրիայի պարագայում, մենք արդեն մի քանի տարի է ինչ ինտենսիվ բախումների մեջ ենք այդ տականքի հետ։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան