Ռեյկյավիկում ընթացող շախմատի կանանց և տղամարդկանց Եվրոպայի առաջնություններում երեկ կայացան հերթական՝ 4-րդ տուրի հանդիպումները:
Վիճակահանության քմահայճույքով ու հետաքրքիր զուգադիպությամբ ՀՀ երկու ընտրանիներն էլ ուժերը չափեցին բավական ուժեղ կազմեր ունեցող Անգլիայի հավաքականների հետ:
Արթուր Չինուխչյանի գլխավորած կանանց ՀՀ հավաքականը պատվով բռնեց քննությունն ու երեկ վերելքով հանդես գալով 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց անգլուհիների նկատմամբ:
Նշենք ,որ մեր հավաքականի համոզիչ հաղթանակն ապահովեցին երկու Լիլիթները: 2-րդ խաղատախտակի վրա հադեսեկող Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության մատնեց Դագն Սյուկսիտեին, իսկ Լիլիթ Գալոյանն էլ 3-րդ խաղատախտակի վրա սևերով ՝ Սաբրինա Չևաննեսին:
1-ին և 4-րդ խաղատախտակների վրա ելույթ ունեցող Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուսովան միավորը կիսեցին ՝ Յովանկա Հուսկայի և Կանվալ Բհաթիայի հետ:
Օրվա մյուս կարևորագույն հանդիպումներում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ ՝
Ռուսաստան- Վրաստան՝ 3,5;0,5,
Ֆրանսիա- Հունգարիա՝3:1,
Ուկրաինա- Իտալիա՝3,5:0,5,
Ռումինիա- Գերմանիա՝ 2,5:1,5:
Այս հաղթանակից հետո կանանց ՀՀ ընտրանին թիմային՝ 5 անհատական՝ 8,5 միավորով 30 թիմերի պայքարում զբաղեցնում է 11-րդ հորզոնականը : Միանաձնա առաջատարը թիմային ՝8 ,անհտական՝ 12,5 միավոր վաստակած ՌԴ-ի հավաքականն է :
Համպատասխանաբար Կկանանց Ֆրանսիայի և Հոլանդիայի հավաքականները ներկայացնող հայ շախմատիստուհիներ ՝գրոսմսյտեր Էլմիրա Սկրիպչենկո –Աղաբաբյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ , 15-ամյա Աննա- Մայա Ղազարայանն իրենց հերթական հաղթանակներ տարան ստուգատեսում ու օգնեցին իրենց ընտրանիներին միևնույն 3:1 հաշվով թիմային կարևոր հաղթանակներ տանելու համապատասխանաբար Հունգարիայի և Թուրքիայի հավաքականների նկատմամբ:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Չիբուխչյանի սանուհիները մրցելու են Սերբիայի հավաքականի հետ ,որը միջին թիմային 12 -րդ վարկանիշն ունի ,ու հիմա էլ թիմային ՝5, անհատական ՝10 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց մրցաշարում ՀՀ հավաքականը մեծ դժվարությամբ ոչ-ոքի ՝ 2:2 խաղաց Անգլիայի բավական հզոր կազմ ունեցող ընտրանու հետ : Մեր հավաքականին պարտությունից փրկեց վերջին պահին անհուսալի թվացող վիճակում 2-րդ խաղատախտակի վրա Դավիթ Հովելի նկատմամբ դրամատիկ ընթացաք ումեցած պարտիայում տպավորիչ խաղով 72-րդ քայլում հաղթանակ տոնած Գաբրիել Սարգսյանը : Մրցաշարում շարունակում է վերելքով հանդես գալ ու իրեն,որպես հրաշալի թիմային մարտիկ դրսևորել ՀրանտՄելքումյանը : Նա էլ սևերով առավելության հասավ Անգլիայի ներկայիս ամենաահայտնի շախմատիստներից մեկի, ՖՒԴԵ-ի դասակարգման ցուցակում 57-րդ տեղում ընթանցող գրոսմսյստեր Նայջլ Շորթի նկատմամբ: Ցավոք, այս հաջող ելույթներին նախորդել էին Լևոն Րանոյան ի և 2015թ ՀՀ չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանի պարտությունները համապատասխանբար ՝ Մայքլ Ադամսից ու Յոնես Գավինից: Ընդ որում Գրիգորյանը նորամուտը նշեց նման կարևոր ստուգատեսում ,իսկ Արոնյանի համար, ով նախօրեին փառահեղ հաղթանակ էր տոնել աշխարհի գործող չեմպիոնԱ Մագնուս Կառլսենի նկատմամբ , սա արդեն այս մրցաշարում կրած 2-րդ պարտությունն (1-ինը կրել էր 2-րդ տուրում ֆրանսիացի Մաքսիմ Վաշե Լագրավից) էր, ու արժեցավ անհատական ընթացիկ վարկանիշի 5,5 կետի նվազեցում:
Տուրի մյուս առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումներում գրացվեցին այսպիսի արդյունքներ ՝
Ռուսաստան- Ուկրաինա՝3:1,
Ֆրանսիա- Սերբիա՝ 2:2,
Ադրբեջան- Թուրքիա՝3,5;0,5,
Իսպնաիա-Շվեյցարիա՝3:1,
Ֆինլանդիա –Ավստրիա՝ 2,5:1,5
1-ին խաղտխտակի վրա Ֆրլանդիայի հավքկանը նեևկանցող միջազգային վրապետ Միքայել Հակոքբովը ոչո-քի խաղաց Ավստրիայի ընտրանու առաջատար, գրոսմայստեր Մարկուս Ռագերի հետ:
Բելգիա- Լիտվա՝ 1,5:2,5,
Բելգիայի ընտրանու 1-ին խաղատախտակի վրա հանդես եկող Բելգիայի քառակի չեմպիոն ,միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը սևերով հաղթանակ տոնեց գրոսմայստեր Ալոյզաս Կվեյնիսի նկատմամբ ,բայց դա բավարար չեղավ մրցակից թիմին հաղթել ու համար,քանի ,որ Հովհաննսիյանի թիմակիցները անհաջող խաղացին:
4տուրից հետո թիմային ՝8, անհատական ՝ 11,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանանձնյա գլխավորում է ՌԴ ընտրանին: ՀՀ հավաքականը թիմային ՝5 ,անհատական ՝ 10 միավորով 36թիմերի մեջ զբաղեցնում է առայժմ 10-րդ հորիզոնականը:
Այսօր ,Երևանի ժամանակով ժամը19-ին սկսվող 5-րդ տուրում ԱրշակՊետրոսյանի սաները հանդիպելու են թիմային միջին 23-րդ վարկանիշն ունեցող Իտալիայի հավաքականի հետ ,որն հիմա թիմային ՝5 ,անհատական ՝ միավորով ընթանում է 11–րդ տեղում:
Հավելենք ,որ մրցամարտերի պարտիաների ընթացքին կարող եք հետևել այստեղ՝
http://etcc2015.com/live-games/both-sections/:
Արամ Ուգուջյան