Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին ընդառաջ, օրերս «Ռոսիյսկայա գազետա»-ով հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակած հոդվածը, որտեղ նշված էր, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունը դիտարկում է 40 երկիր։
ՌԴ նախագահը հավելել է նաև, որ սակագնային ազատականացման արդյունքի նվազման հետ ակնհայտ է դարձել, որ պետք են հավելյալ պայմանավորվածություններ, որոնք կընդգրկեն ծառայություններ, ներդրումներ, ոչ սակագնային պատնեշներ, մրցակցային քաղաքականություն և սուբսիդիաներ, որոնցում առանց բարդ բանակցությունների՝ փոխադարձ փոխզիջման հասնել հնարավոր չէ։
Վլադիմիր Պուտինը վերը նշված իրավիճակից հնարավոր ելք է համարել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացումը:
Կարեն Մկոյան