Ուրեմն այսպես, երեկ Անթալիայում տեղի էր ունենում Մեծ քսանյակի գագաթաժողովը, որին կարելի է ասել ոչ տեղին կերպով մասնակցում էր Ադրբեջանի սուլթանը: Կարծում եմ շատերիս մոտ զարմանք առաջացավ, երբ աշխարհի առաջնորդների այդ ակումբում երեկ տեսանք Ալիևի տխմար դեմքը, քանի որ վերջինիս ՀՆԱ-ն 67-րդ տեղում է աշխարհում, իսկ G20-ի մեջ ամենամեծ տնտեսություն ունեցող քսան երկրներն են: Լավ սա մի կողմ, մեծ եղբայրը կանչել էր գնացել էր, բայց պատկերացրեք, որ այս հրավերից այնքան էր ոգևորված Ադրբեջանի սուլթանը, որ սկսեց պաշտոնական ճաշի ժամանակ իր բարբաջանքները սփռել շուրջբոլորը:

 


Ամենալկտի կերպով այդ ավտորիտար առաջնորդը սկսեց Հայաստանին մեղադրել օկուպացիայի մեջ, որի իրականացման ընթացքում հայերը իբրև կիրառել են ահաբեկչական ակտեր, իսկ սրանք էլ զոհեր են տվել: Տխմարը կարծում է, թե իր շուրջը ևս տխմարներ են նստել: Ախր ինչպես կարող է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել ահաբեկչության մեջ, եթե իր անկախությունից ի վեր ամենասերտ կապերով է կապված եղել ահաբեկիչների հետ: Սկսած Արցախյան ազատամարտում Բասաևի գլխավորած չեչեններից և Աֆղանստանից ժամանած մոջահեդներից մինչև Իսլամական պետության կազմում կռվող հարյուրավոր ադրբեջանցիներ:

 


Դե հերիք է էլի այ ապուշ, բոլորն էլ գիտեն, որ հայերը քրիստոնյա ու խաղաղասեր ազգ են, ինչ ահաբեկչություն, հերիք է էլի աղտոտես այդ բարձր ամբիոնները քո ապատեղեկատվություններով:

 

 

 

Հայոց Տուն