Գրառմանը կցված տեսանյութում Հորդանանի և ԱՄէ-ի օդանավակայններից Սիրիայում «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կենտրոնը համարվող ալ-Ռակկա քաղաքը ռմբակոծման թռչող ֆրանսիական ռազմական օդանավերն են...
Ռազմագործողությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ ի պատասխան փարիզյան ահաբեկչությունների՝ ֆրանսիական զինված ուժերը չեն պատրաստվում օդային հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում, քանի որ, ի տարբերություն Իրաքի, չունեն այդ երկրի իշխանությունների հայցադիմումը...
Մոտավորապես այսպիսին էր նաև սիրիական հակամարտության հարցում ֆրանսիական իշխանությունների քաղաքականությունն անցյալ 4 տարիների ընթացքում՝ ասում էին մի բան, բայց անում, իսկ ավելի հաճախ՝ չէին կարողանում անել բոլորովին այլ բաներ...