Սա այն տեսանյութն է, որի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներն արաբերենով և ֆրանսերենով սպառնում են Ֆրանսիային: Հոլովակի նկարահանման ժամկետների մասին հստակ տեղեկատվությունը բացակայում է: Մեծ հավանականությամբ՝ այն նկարահանվել է փարիզյան ահաբեկչություններից առաջ, մինչդեռ տարածվել է նոյեմբերի 14-ին՝ կապված դրանց հետ:
Տեսաուղերձում ֆրանսիացի «ջիհադականները» կոչ են անում իրենց հավատակիցներին՝ «հիջրա» իրականացնել Իրաք և Սիրիա, սպառնում են Ֆրանսիային և ֆրանսիացիներին, ցուցադրաբար այրում իրենց անձնագրերը և խոստանում՝ վերադառնալ և սպանել...
Արմեն Պետրոսյան