Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ լսվում է Փարիզում՝ «Բատակլան» համերգասրահում Eagles of Death Metal ռոք խմբի համեգի ժամանակ հրաձգության սկիզբը. փոխանցում է theguardian.com-ը:

 

 

Համերգասրահի վրա ահաբեկիչների հարձակումներից հետո ողջ մնացած մարդիկ պատմել են, որ սկզբում մտածել են, թե կրակոցները շոուի մի մասն են:

 

 

 

«Բատակլան»-ի վրա արմատականների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան հարյուր մարդ, ընդհանուր առմամբ Փարիզում ահաբեկիչների զոհ է դարձել 129 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: