Ռուս աղջիկը տեսաուղերձով պատասխանել է ԻԼԻՊ-ի սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԻԼԻՊ-ի գրոհայինները տեսաուղերձ էին հղել՝ խոստանալով, որ «շուտով, շատ շուտով» գրավելու են Ուրալը, Կովկասն ու Ղրիմը, ինչպես նաև, որ «արյունը հոսելու է՝ ինչպես օվկիանոսը»:
Աղջկա պատասխան բանաստեղծությունը հիմնվել է հենց այդ՝ «շուտով, շատ շուտով» խոսքերի վրա:
Ի դեպ, չի հաղորդվում ո՛չ բանաստեղծության հեղինակի, ո՛չ էլ այն կարդացող աղջկա անունները: