"Արցախյան օրերի" շրջանակում Մոսկվա այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ՌԴ մայրաքաղաք և նրա հանդիպումները և հարցազրույցները շատ հանգիստ ընդունվեցին Բաքվի կողմից...Զարմանալի է,որ Բաքուն և իր ներկայացուցիչները հերթական հիստերիան չսկսեցին Արցախի առաջնորդի օտարերկրյա այցի շուրջ՝ինչպես անում էին մինչ այժմ...Հիշեցնեմ,որ այս տարվա մայիսին Արցախի նախագահն այցելեց Փարիզ,որի հետևանքով ազերիներն անասելի վայնասուն էին դրել...Նրանք նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ կանչեցին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյին և բողոքի նոտա տվեցին նրան...Ավելի մեծ հիասթափություն և դեպրեսիա Ի.Ալիևն ապրեց,երբ այս տարվա հուլիսի 8-ին Լոնդոնի Chatham House-ում տեղի ունեցավ Բակո Սահակյանի ելույթը...Բաքուն սարսափելի նեղացել էր "անշնորհակալ" Լոնդոնից,որը մոռանալով "Դարի պայմանագրում" Հեյդար Ալիևի կողմից բրիտանական BP-ին տված բաժնից,թույլ էր տվել անջատողական արցախահային հանդես գալ աշխարհի ամենահայտնի դիվանագիտական հարթակներից մեկում...Ի.Ալիևի էմիսարները նույնիսկ փորձեցին խոչնդոտել,որ Բ.Սահակյանը չհասնի Լոնդոն...Սակայն՝ապարդյուն...
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը ստիպված էր անտրամաբանական և հիմար պատճառաբանություններով հանդես գալ,որ փրկի սեփական կաշին...Օրինակ՝այդ դեսպան կոչված արարածը հայտնել էր,որ Արցախի առաջնորդը Հայաստանի քաղաքացու անձնագրով է ժամանել Մեծ Բրիտանիա...Իր կարծիքով շատ մեծ հայտնագործություն է արել...Սակայն այլ իրավիճակ է ստեղծվել այժմ,երբ Մոսկվայում է Արցախի առաջնորդը,որն ավելի շատ հանդիպումներ և հարցազրույցներ է ունեցել,քան Փարիզում և Լոնդոնում...Սակայն Բաքվի ձայնը դուրս չի գալիս՝պապանձվել է...Զարմանալի է,որ մինչև հիմա հիստերիայի մեջ չեն ընկել...Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել և չի կանչել Բաքվում ՌԴ դեսպանին ու բողոք ներկայացրել...Չի լսվում անդրկովկասյան մանր կճղակավորների գլխավոր կլկլացող,ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի ոռնոցը,դեռ լաչառություն չի արել ՌԴ-ում "Հեյդար Ալիևի" անվան հիմանդրամի ներկայացուցիչ Լեյլա Ալիևան և բազմաթիվ ռուսաստանցի պաշտոնյաներ և "դեմքեր",որոնք սնվում են Ի.Ալիևի ձեռքերից...Հավելեմ,որ ազերինը լռում են նաև այն ժամանակ,երբ Բ.Սահակյանը այցելում է ԱՄՆ...
Կարելի է ենթադրել,որ Բաքուն հասկացել է,որ իր հիստերիան ոչ մեկին չի հուզում և մեևնույն է Արցախի առաջնորդն անելու է այն ինչ նախատեսում է և հոգնել է անիմաստ բողոքելուց կամ էլ տարրական վախենում է ՌԴ-ից...Վերջին վարկածը նաև շատ ակտիվ քննարկվում է ազերիական ԶԼՄ-ներում...Ես էլ եմ հակված մտածել,որ Բաքուն վախենում է...Ու վախենում է ոչ միայն Մոսկվայից,այլև Վաշինգտոնից...
Գագիկ Համբարյան