Մեզ ոչ թե նոր իշխանություն է անհրաժեշտ, այլ նոր ընդդիմություն:
Իհարկե, մեզ ավելի շատ նոր քաղաքական էլիտա է անհրաժեշտ, բայց դա արդեն մի քիչ երազանքների շարքից է: Բայց, միևնույն ժամանակ, քաղաքական էլիտա դառնալու ավելի մեծ հավանականություն ունի նոր ընդդիմությունը, ոչ թե նոր իշխանությունը: Նոր իշխանությունը մեր տեսածից սկզբունքորեն շատ չի տարբերվելու, իսկ նոր ընդդիմությունը կարող է և պետք է սկզբունքորեն տարբերվի եղած ընդդիմությունից, որպեսզի կարողանա համախմբել քաղաքականապես ակտիվ հանրությունը, ձևակերպի հանրային շահ, բացատրի երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները այնպես, որ դրանք դառնան հասկանալի հանրության համար:

 


Դրանք պետք է հասկանալի լինեն հանրության համար, քանի որ հասկանալու միջոցով են մարդիկ գտնում իրենց տեղն ու դերը սոցիալական հարաբերություններում, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում: Իսկ դրանք մեզ համար անխուսափելի ապագա են: Եվ հեռանկար:

 

Մովսես Դեմիրճյան