Տարեսկզբին ամբողջ աշխարհը սգում էր ֆրանսիական երկիծական ամսագրի՝ charlie hebdo-ի, լրագրողների և կրիկատուրիստների մահը: Քննարկումները տարատեսակ էին, բայց գերակշռում էր ‪#‎Je_Suis_charlie‬ հաշթեգը:
Ամբողջ աշխարհի հետ մեկտեղ այդ ցավը կիսում էր նաև Ռուսաստանը ու ծաղիկներ էր մոտեցնում ֆրանսիայի դեսպանատանը ի հիշատակ զոհերի:

 


Շատերն էլ իրենց տոլերանտների տեղ դրած անվեհապահորեն պաշտպանում էին խմբագրակազմի գործողությունները, մի մասն էլ քննադատում էր, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում ծաղրանկարներ նկարել այդտեղ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ:
Արի ու տես նույն Charlie-ին չի հարգում ուրիշի ողբերգությունը և А321 կործանված օդանավի թեմայով ծաղրանկարներ է հրապարակում և պաշտոնական ՌԴ-ի հայտարարություններից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ պորնոգրաֆիկ նոր ծաղրանկար է նկարել այդ թեմայով:

 


Դե հիմա ինձ բացատրեք օ բարձր մտածելակերպի տեր մարդիկ: Ի՞նչ է սա նշանակում: Ես կասեմ իմ կարծիքը, սա խոսքի պոռնկություն է ու անբարոյականության ամենավառ արտահայտումն է: Գուցե մի քիչ կոպիտ եմ, բայց դեռ պահում եմ իմ մեջ այն բառերի շարանը որոնք ուզում եմ հասցեագրել, այդ ամսագրերին: ‪#‎Я_пассажир_A321‬
Հ.Գ. Մի պահ պատկերացրեք ծաղրանկարներ կողաշրջված ավտոբուսի թեմայով:

 

Էդգար Խաչատրյան