Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում նախորդ ամսվա կեսերին սկսված ձերբակալությունների ալիքը, կարծես թե, տարածվել ու հասել է մինչև կապի և բարձր տեխնելեգիաների նախարարություն (ԿԲՏՆ), որի ղեկավար Ալի Աբբասովն այսօր նախագահ Ալիևի հրամանով ազատվել է աշխատանքից:
Նախարարի պաշտոնանկությանը հաջորդել է գերատեսչության գրեթե 10 բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալություն, ինչը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պայմանավորված է նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված օրինախախտումներով ու կոռուպցիոն բնույթի միջադեպերով:
Հատկանշական է, որ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԲՏՆ աշխատակիցները հանցավոր կապերի մեջ են եղել ԱԱՆ պաշտոնյաների հետ. վերջիններս համագործակցել են տարաբնույթ գործարքների, մասնավորապես՝ անօրինական գաղտնալասումների հարցում:
Ստեղծված իրավիճակն ու իրադարությունների նման զարգացումները թույլ են տալիս պնդել, որ հարևան պետությունում «այս խմորը շա՜տ ջուր է տանելու»:
Աշոտ Մովսիսյան