Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, հիմնադրամների և քաղաքացիական ակտիվիստների միությունը: Կոալիցիան ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների և պոտենցիալ դոնորների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին: Նպատակին հասնելուն նպաստող գործիքներից մեկը դարձել է Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը աշխարհի տարբեր երկրների առողջապահական հաստատությունները կանխարգելիչ միջոցառումներ են կազմակերպում, անցկացնում բժշկական զննումներ:

 

Բացի այդ, բազմաթիվ կամավորներ մարդկանց պատմում են թոքաբորբի և դրա հետ կապված ռիսկերի մասին, բաժանում տեղեկատվական թերթիկներ և գրքույկներ: Այս ամենից բացի, 2009 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին «Թոքաբորբի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների գլոբալ նախագիծ» են հայտարարել: Այդ նախագծի նպատակը թոքաբորբի դեմ պայքարի ակտիվացումն է երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման և բուժման օգնությամբ: Ի դեպ, առաջին հերթին հենց երեխաներն են տառապում թոքաբորբով, ընդ որում, ողջ աշխարհում անչափահասների մահացությունների գլխավոր պատճառն է: Այն խլում է տարեկան 1,4 մլն մինչև հինգ տարեկան երեխաների կյանք:

 

 

Թոքերի բորբոքումը տարածված է ամենուրեք, սակայն առավելապես տառապում են Հարավային Ասիայի և Աֆրիկայի երեխաները: Այնուամենայնիվ, հիվանդությունը կարելի է կանխել բավականին պարզ միջոցառումներով, օրինակ, իմունիզացիայի և լավ սնվելու միջոցով:

 

Սևակ Գրիգորյան