Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Այսօր լրանում է մեկ տարի, երբ բարբարոս ազերիների կողմից խոցվեց մեր ուղղաթիռը: Շատ է խոսվել արժանի կամ համարժեք պատասխան տալու կամ չտալու մասին: Ասեմ, որպես վկա, որ ոչ միայն համարժեք այլ տասնապատիկ ավել պատասխան է տրվել, սակայն դա չի վերադարձնի մեր օդաչուներին և ոչ էլ կսփոփի այդ անդառնալի կորուստի ցավը: Միակ բանը, որ սփոփում է ինչ-որ չափով այդ ցավը դա մեր ազատ անկախ Հայրենիքի գոյությունն է իր անբաժան Արցախ նահանգի հետ միասին, որի հարատևումը մեր կորցրած անգին տղերքի արյան գինը պետք է լինի, և վայ նրան, ով կփորձի մի մետր անգամ այդ հողից զիջելու...»: