ԱՄՆ-ի NCAA-ի բասկետբոլի 1-ին դիվիզիոնի «Այդահո Սթեյթ»ակումբի կազմում իր նորամուտն է նշել հայ բասկետբոլիստ Կարեն Գարի Չիվիչյանը: Այս մասին հայտնում են բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
«Մոնտանա Սթեյթի» հետ խաղում Չիվիչյանն ասպարեզում անցկացրել է 13 րոպե և հասցրել է վաստակել 16 միավոր: Տեղին է նշել ,որ նրա կատարած վեց 3 միավորանոց նետումներից 5-ը հասել են նպատակին:
Հավելենք նաև ,որ Չիվիչյանը բասկետբոլի ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների թեկնածու է:
Արամ Ուգուջյան