Ամերիկացի հետազոտող Լաուրա Ուոտենբերգը բացահայտել է աշխարհի բոլոր հատվածներն ընդգրկող 49 երկրներում ամենամեծ ժողովրդականություն վայելող մանկական անունն: Այսպիսով, պարզվում է, որ մեր մոլորակի ամենատարածված մանկական անունն է Սոֆիան՝ իր բոլոր անալոգային տարբերակներով՝ Սոֆի, Ժոֆիա և այլն:

 

Այս անունն են կնքում նորածին աղջիկների մեծամասնությանը Սլովակիայում, Մեքսիկայում, Էստոնիայում, Չիլիում, Ռուսաստանում և այլ 4 եկրներում: «Սոֆիա» անունը գտնվում է նաև աշխարհի շուրջ 20 տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ամենամեծ ժողովրդականություն վայելող մանկական անունների առաջատար եռյակում:
Ըստ Ուոտենբերգի՝ նշված իրողությունը մեծապես պայմանավորված է նաև մշակույթի բնագավառում առկա ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացներով:

 


Ընդ որում, հարկ է նշել, որ «Սոֆիա» անունը լայն ժաողովրդականություն է ստացել հենց ներկա սերնդի ծնողների շրջանում, մինչդեռ ընդամենը մեկ սերունդ առաջ աշխարհում ամենատարածվածը աստվածաշնչային Մարիա, Հովհաննես անուններն էին, ինչպես նաև՝ դրանց հիմքից առաջացած կամ անալոգային տարբերակները:

Հ.Գ. Գրառմանս կցված նկարում իմ շատ սիրելի սանուհին է, ում անունն, ի դեպ, նույնպես Սոֆի է:

 

Արմեն Պետրոսյան