Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության՝ ՍՈՔԱՐ-ի, նախագահ Ռովնենգ Աբդուլաևը վերջերս հայտարարել է, որ ՍՈՔԱՐ-ը երկրի նախագահի հանձնարարությամբ անվճար գազ է մատակակարում Ադրբեջանի բոլոր կրոնական կառույցներին՝ եկեղեցիներին, սինագոգներին, մզկիթնեինր։ Աբդուլաևը նշել է, որ Իլհամ Ալիևը հանձանարել է նաև Վրաստանի հոգևոր կառույցներին, այդ թվում և հայկական եկեղեցիներին ապահովել անվճար գազով։

 

Հատկապես Վրաստանում հայական եկեղեցիներին անվճար գազ մատակարարելը ադբեջանցիները ծանր են տանում, ու այսօր արդեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկարը՝ ֆեյսբուքյան էջերից մեկում տեղադրելով, գրում են, որ Պարգև Սրբազանը արցախյան պատերազմի ժամանակ, չնայած հոգևորական է եղել, այնուամենայնիվ զենք է վերցրել և կռվել։

 


Ինչ վերաբերվում է Ալիևի այս քաղաքականությանը, ապա, անշուշտ, պարզ են դրա նպատակները. հարևան երկրի իշխանությունները փորձում են միջազգային հանրության աչքերին թոզ փչել, թե մենք տոլերանտ երկիր ենք, մենք աջակցում ենք ազգային փոքրամասնություններին և այլն։

 

 

Աշոտ Մովսիսյան