Շիրակի մարզում աշնանացանն ավարտված է, սակայն կան ֆերմերային տնտեսություններ, որոնք կարտոֆիլի բերքահավաքից հետո ևս իրականացնում են ցանք:
Տարեց տարի Շիրակի մարզում ավելանում են ցանքատարածությունները: Ավելացումն իրականացվում է մեծ տեմպերով' տարեկան 1-2 հեկտարով:
Մասնագիտանալով ցորենի արտադրության մեջ' հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ ցանքը կատարել ցորենի ցանքատարածությունների հաշվին:
Աճ գրանցվում է նաև բազմամյա խոտաբույսերի ցանքերում: Ցորենի արտադրության ծավալների ավելացումը սերմնարտադրության և սերմնաբուծության պետական ծրագրի շնորհիվ է հիմնականում ավելանում:
Նարեկ Սարգսյան