ՀՀ-ում ծխախոտագործությամբ զբաղվել են հարյուրամյակներ շարունակ: Տարեցտարի այս ոլորտում նկատվում է որոշակի աճ: Այսօր արդեն գործող տեղական ծխախոտագործական ընկերությունները միտում ունեն մեծացնել արտադրության ծավալները: Մասնավորապես ծխախոտի հումքի մթերմամբ և վերամշակմամբ զբաղվող «Մասիս Տոբակո» ընկերությունն այս տարի ակնկալում է 10 հազար տոննա ծխախոտահումք ունենալ: Այս պահի դրությամբ արդեն իսկ մշակվել է 620 հեկտար հողատարածք: 2010­-2015թթ. ընկերությունում կատարվել է 15.6 միլիոն դոլարի ներդրում, ինչը հնարավորություն է տվել կառուցել 318 չորացման խցիկներ Տավուշի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում:

 


Հարկ է նշել, որ ընկերությունն ունի 502 աշխատակից, իսկ միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ: Ընկերության արտադրանքի իրացման ծավալն այս տարի կազմել է 2 միլիարդ 89 միլիոն 540 հազար դրամ:
Տեղական ցանկացած ապրանքատեսակի արտադրության ծավալների մեծացումը ենթադրում է նոր աշխատատեղերի ավելացում, ինչն էլ, բնականաբար, իր դրական հետևանքներն է ունենում ողջ տնտեսության վրա:

 

Մարինա Ներսեսյան