Այս տարվա սկիզբը բավականին ծանր եղավ մեր երկրի համար: Սա 2014-ի վերջում փոխարժեքի զգալի արժեզրկման հեևանքն էր: Դա էր պատճառը, որ այս տարվա մայիսին ՎԶԵԲ-ը 2015թ. համար Հայաստանում կանխատեսում էր 1.5% տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 1% տնտեսական աճ:
Սակայն ամեն ինչ այդքան վատ չէր: Արդեն բերքահավաքի սկիզբը ցույց տվեց, որ ՀՀ-ն, չնայած մնացած ոլորտների համեմատական պասիվությանը, գյուղատնտեսության ոլորտում հաջող տարի գրանցեց, ինչը անմիջապես ազդեց տնտեսական ակտիվության վրա:
Գյուղոլորտում իրականացված բարեփոխումներն իրենց արդյուքը տվեցին, և դա անմիջապես նկատվեց միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես ՎԶԵԲ-ը բարձրացրել է 2015թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 2,3%, իսկ 2016թ.՝ մինչև 2%: Նրանց զեկույցում նաև նշվել է, որ 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանը գրանցել է ավելի զգալի աճ, քան ակնկալվում էր:
Անի Սանոսյան