Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ 10 մարզիկով Վլադիկավկազում մասնակցում է նոյեմբերի 6-7-ը ընթացող օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների միջազգային 37-րդ խաղարկությանը :

 

Հեղինակավոր այս ստուգատեսում գլխավոր մարզիչն այս անգամ ՀՀ ներկայացնելու պատիվը վստահել է 57 կգ քաշայիններ՝ Գարիկ Բարսեղյանին, Գառնիկ Մնացականյանին, 65կգ-ում՝ Վոլոդյա Ֆրանգուլյանին, 70 կգ-ում՝ աշխարհի ու Եվրոպայի 2013թ չեմպիոն Դավիթ Սաֆարյանին և Վալտեր Մարգարյանին, 74 կգ-ում՝ Գրիգոր Գրիգորյանին և Վարուժան Կաջոյանին, 86 կգ-ում՝ Շամիր Աթյանին և Մուսա Մուրթազալիևին, 97 կգ-ում Անդրանիկ Գալստյանին եւ Էդգար Ենոքյանին:
Մրցաշարի պաշտոնական բացումը կայացավ երեկ նոյեմբերի 6-ին: Մրցումային առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 57 կգ, 61 կգ, 65 կգ և 70 կգ քաշային ըմբիշներին:

 


Երկրորդ տարին անընդմեջ ստուգատեսում իրեն գերացանց դրսևորեց ու 57կգ քաշային կարգի հաղթողի կոչման արժանացավ 2014թ Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր Գարիկ Բարսեղյանն ու ով եզրափակչում 5:4 հաշվով առավելության հասավ դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ: Նա կրկնեց 2014թ-ի այստեղ ունեցած իր հաջողությունն ու ոսկե մեդալի հետ միասին ստացավ նաև 15հազար ռուբլի պարգևավճար: ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ ՝ Գառնիկ Մնացականյանն նույն քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ ու ստացավ 5 հազար ռուբլի պարգևավճար:
Մրցաշարի 1-ին օրը մրցագորգ ելած մեր մյուս պատվիրակները՝ Դավիթ Սաֆարյանը , 61կգ քաշային կարգի մինչև 23տարերանների 2015թ Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանն , ովքեր հանդես եկան իրենց համար նոր քաշային կարգերում ՝70կգ և 65կգ, ինչպես նաև Վալտեր Մարգարյանը(70կգ ) անմասն մնացին խաղարկվող պարգևներից:

 


Ստուգատեսի ֆավորիտներից մեկն համարվող Ֆրանգուլյանը 7:8 հաշվով զիջեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսայանին ,ով մրցաշարում հատկապես հիշվեց հենց Վոլոդյայի նկատմամբ տոնած կամային հաղթանակով: Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ալանիայի պատվիրակ Ազամատ Կադիսովը:
Ցավոք, հերթական անգամ անհաջողության մատնվեց 66կգ քաշային կարգի 2013թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Նա խոստուամնալից մեկնարկից ու 1-ին շրջանում համոզիչ հաղթանակ տոնելուց հետո, 2-րդ շրջանում տանուլ տվեց ստուգատեսի ապագա 3-րդ մրցանակակիր Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Միխայլովին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ դաղստանցիՌուսլան Ահմեդովն, իսկ 61կգ քաշային կարգում էլ իրեն հավասարը չունեցավ Բելառուսի պատվիրակ Գեորգի Կոլիևը:

 


Այսօր մրցաշարի 2-րդ օրը մրցանակներ կխաղարկվեն մնացած 4քաշային կարգերում ՝ 74, 86, 97 и 125 կգ: Նշենք, որ դրամական պարգևավճարներից( համապատասխանբար ՝ 15, 10 և 5 հազար ռուբլի) բացի ծանր քաշային կարգում խաղարկվելու է մրցաշարի գլխավոր մրցանակը ՝ <Լադա> մակնիշի ավտոմեքենան:


Արամ Ուգուջյան