Նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի "Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում" վերտառությամբ զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին "դուրս բերել հայկական զինուժը Արցախից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն"...
Երեկ այս խայտառակ զեկույցին իր Twitter-յան էջում անդրադարձել էր Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը,ով կոչ է արել ԵԽԽՎ-ին և այլ միջազգային կազմակերպություններին Լեռնաին Ղարաբաղին վերաբերող որևէ փաստաթուղթ ընդունելուց առաջ այսուհետ խորհրդակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ...Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ...
Այս գերատեսչության մամլո խոսնակ՝"чурка"(այսպես է նրան բնութագրել ալիևյան կայքերից մեկը) Հիքմեթ Հաջիևն իրեն բնորոշ անդաստիարակ և լկտի ոճով կոչ է արել Ջ.Ուորլիքին ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ չտալ որևէ մեկին,թե ինչ վերաբերմունք դրսևորեն ԼՂ հարցի շուրջ...Ընդհակառակը,Հ.Հաջիևն ամբողջությամբ բացահայտել է Բաքվի դժգոհությունը Մինսկի խմբից և նրա գործունեությունը համարել է ԶՐՈՅԱԿԱՆ...Ազերիների ԱԳՆ-ի մամլո խոսնակը նաև առաջարկել է Ուորլիքին և նրա գործընկերներին սովորել ԵԽԽՎ-ից և մի քանի այլ կազմակերպություններից և քիչ զբաղվել ԱՆԻՄԱՍՏ գործունեությամբ...
Զարմանալի չէ,որ պաշտոնական Բաքուն այս տոնայնությամբ է պատասխանում գերտերության դեսպանին,քանի որ այդ գերտերության և նրա գործընկեր ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները Մինսկի խմբում հավասարության սկզբունքը հաշվի առնելով երբեք չեն մեղադրում Ադրբեջանին զինադադարը խախտելու և այլ հանցագործությունների մեջ...Հենց սրանով է պայմանավորված Ադրբեջանի լկտի և սանձարձակ պահվածքը...Պաշտոնական Բաքուն չի կարող ԳՆԵԼ Մինսկի խմբի համանախագահներին..
Սակայն Մինկի խմբի համանախագահների գուծունեությունը ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ և խոչնդոտելու համար նա ԳՆՈՒՄ է ԵԽԽՎ-ն,Իսլամական համագործակցության կազմակերպությունը,Չմիավորված երկրների շարժումը և այլն,որոնք ազերիամետ որոշումներ են ընդունում...Իսկ Բաքուն էլ դրանք աջ ու ձախ թափահարում է ամեն անկյունուն և բղավում իր դիվանագիտական հաղթանակների մասին...Այն,որ միջազգային հարաբերություններում շատ բան գնվում և վաճառվում է՝փաստ է...Իսկ ՀՀ-ի և Արցախի շահերը վեր են ամեն ինչից...ՀՀ ԱԳՆ-ն և ԱԺ-ն պետք է փոխեն իրենց աշխատաոճը գոնե այն կազմակերպություններում,որտեղ ազերիները ՄԵԾ հաջողությամբ կիրառում են նավթախավիարային դիվանագիտությունը և մեծ խնդիրներ են ստեղծում մեզ համար...Համոզված եմ,որ ԵԽԽՎ-ում բազմաթիվ "ռոբերտ ուոլթերներ" կան,որոնք "շնորհակալության" դիմաց կրկին ազերիամետ զեկույցներ կկազմեն ...
Ավելի լավ կլինի,ընդունելով ԵԽԽՎ-ում գործող այդ կանոնները մենք "նախահարձակ" լինենք և դրանց ծառայեցնենք մեր շահերի համար,այլ ոչ թե ԱԺ-ում մեր դիվանագետների և պատգամավորների ձախողումներն արդարացնելու համար ներկայացնենք բրիտանական թերթից մեջբերումներ,որ հակահայ զեկույցի հեղինակը կաշառված է Բաքվի կողմից...Այդ մասին ԲՈԼՈՐՆ էլ գիտեն և գիտեն շատ վաղուց...Դա ոչ մեկին չի հուզում,բացի հայերից,և դա չի փոխում այդ զեկույցի հակահայ բովանդակությունը...Գործել է պետք,այլ ոչ թե բողոքել...Առջևում մեզ՝ՀՀ-ին և Արցախին սպասում է ևս մեկ հակահայ զեկույց՝Սարսանգի ճրամբարի վերաբերյալ,որի հեղինակ է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը...Այս անգամ տեսնես ինչ բացատրություններ են տալու մեր դիվանագետները և պատգամավորները,որոնք հանրությանն ավելի հայտնի են դառնում արտասահմանյան ուղևորությունների համար իրար հետ թեժ վեճերի՝թե ով է գնալու,քան իրենց արդյունավետ գործունեությամբ...
Հ.Գ.ԵԽԽՎ-ն նոր չէ,որ հակահայ զեկույցների և որոշումների որջ է...Պետք չէ մոռանալ Դեյվիդ Ատկինսոնին,Ռասել Ջոնսթոնին,Գորան Լինդբլադին,Խորդի Քսուկլա ի Կոստային և այլն...Այն բանից հետո,երբ պաշտոնական Երևանն ընդունի այս կազմակերպությունում գործող կանոնները և գործի դրանց հիման վրա,մենք չենք ունենա "օկուպացված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանին վնասող ջրամբարի մասին" զեկույցներ...
Գագիկ Համբարյան