ՌԴ Պետդումայի պատգամավոր,Պետդումայի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի տեղակալ,"Արդար Ռուսաստան" կուսակցության անդամ Ալեքսանդր Ռոմանովիչը ՍՏԱՀԱԿՆԵՐ է անվանել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի աշխատակիցներին,որոնք նոյեմբերի 5-ի իրենց համարում ծաղրանկարներ են հրապարակել և հեգնել են մի քանի օր առաջ Սինայի թերակղզում վթարված ռուսաստանյան Airbus A321 օդանավի վթարը և զոհերին..."Նրանք կորցրել են ամոթը,նրանք ստահակներ են...Թող ինձ լսեն բոլորն,ով պաշտպանում էր խմբագրությանն այս տարվա սկզբին տեղի ունեցածից հետո...Այսպիսի հրապարակումները կվնասեն ռուս-ֆրանսիական հարաբերությունները...",-հայտարարել է ռուսաստանցի օրենսդիրը... Հավանաբար Ա.Ռոմանովիչը ակնարկել է այս տարվա հունվարին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա տեղի ունեցած հարձակումը,որի հետևանքով սպանվել էր 12 մարդ...Այդ դեպքից առաջ ֆրանսիական հումորային այս պարբերականը մի քանի ծաղրանկարներ էր հրապարակել Մոհամադ մարգարեի վերաբերյալ,որը մեծ դժգոհություն էր առաջացրել մահմեդական աշխարհում...

 


Հ.Գ."Զարգացած" եվրոպացիների մի մասի մոտ հումորը և գռեհկությունը ՀՈՄԱՆԻՇՆԵՐ են...Սրանց մոտ անտաշությունը,սրբապղծությունը,լկտիությունը և անձնական վիրավորանք հասցնելը՝դեմոկրատական բարձրագույն արժեք՝ԽՈՍՔԻ և ՄՏՔԻ ազատ արտահայտություն են կոչվում...Ի դեպ, սա առաջին անգամը չէ,որ այս "սատիրիկները" ծաղրում են կործանված օդանավերի զոհերին...Անցյալ տարի ամռանը Հնդկական օվկիանոսի վրա մալայազիական Boeing-ի վթարից հետո Charlie Hebdo-ն ծաղրանկարներ էր հրապարակել և դրանով վիրավորել զոհվածների հիշատակը...

 

Գագիկ Համբարյան