Այս տարվա հունվարի սկզբին Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու պատճառով ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն իր հերթական համարում անդրադարձել է Եգիպտոսի Սինայ թերակղզում ռուսական Когалымавиа ավիաընկերության Airbus А321 ինքնաթիռի վթարին: Մասնավորապես, շաբաթաթերթում հրապարակել է երկու ծաղրանկար ավիավթարի վերաբերյալ, որոնցից առաջինում պատկերված է գլուխը բռնած «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալն, ում վրա երկնքից թափվում են վթարված ինքնաթիռի բեկորները, ուղևորները: Նկարին տրված է հետևյալ խորագիրը՝ ԻՊ.«Ռուսական օդուժն ակտիվացնում է ռմբակոծությունները»:
Երկրորդ ծաղրանկարում պատկերված է արևային ակնոցներով գանգ՝ շրջապատված վթարված ինքնաթիռի բեկորներով. նկարին մակագրված է հետևյալ խորագիրը՝ «Պետք է թռչեի Air Cocaine ավիաչվերթով»...
Արմեն Պետրոսյան