2002թ.-ին Քեյփթաունում կայացած շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու տուրիզմի վերաբերյալ գիտաժողովի ընթացքում 20 երկրներից ժամանած տուրիզմի բնագավառի ավելի քան 280 ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվեց պատասխանատու տուրիզմի վերաբերյալ դեկլարացիան: Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հասարակությանը պատասխանատու տուրիզմի նպատակների և ձեռքբերումների մասին:

 

Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրը նպատակ ունի. Աջակցել զբոսաշրջության ընթացքում շրջակա միջավայրի հանդեպ ավելի պատասխանատու վարքի դրսևորմանը՝ կրթության միջոցով, բացահայտել զբոսաշրջային վայրերի և երկրների կայունության ապահովման խնդիրները, նպաստել տուրիստական շուկայի կրթական մակարդակի բարձրացմանը բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության համատեքստում, օգտագործել Համաշխարհային զբոսաշրջության շուկան (World Travel Market) որպես գործիք՝ պատասխանատու տուրիզմի գաղափարների առաջխաղացման համար:

 

 

Սևակ Գրիգորյան