Գաղտնիք չէ, որ ավտոճանապարհների նորոգումը ՀՀ ում առկա գլխավոր խնդիրներից է, քանի որ դրանց բարեկարգ լինելն ազդեցություն է ունենում զբոսաշրջության, քաղաքների մեջ կապի ապահովման և մի շարք այլ հարցերում: Այսօրվա կայացած գործադիրի նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը։ Հատկացված գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս–Մարտակերտ մայրաղու հիմնանորոգմանը։

 


Վերը նշված 116 կիլոմետրանոց մայրուղու հիմնանորոգումը սկսվել է 2014-թ-ին, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային ֆոնդից։ Ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։
Հատկանշական է, որ վերը նշվածը հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագրին է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը:

 

Արմեն Վարդանյան