Աշնանը շատ է դդումը։ Աշխարհում ամենամեծ հատապտուղը վիտամինների և միկրոնյութերի իսկական գանձարան է։ Այն հրաշալի միջոց է մաշկի և մազերի խնամքի համար։
Դդումից կարելի է պատրաստել մեծ քանակությամբ ուտելիքներ։ Այն կարելի է եփել, պատրաստել ֆրեշ, ապուր կամ դեսերտ։ Սակայն ամենակարևորը՝ դդումը հրաշալի խնամքի միջոց է մազերի և մաշկի համար։
Առաջին հերթին դդումով կերակուրները կօգնեն ամրացնել մազերը և ազատվել թեփից, ինչը կախված է դդմում առկա վիտամին B1-ից։
Երկրորդ հերթին, դդմի կարիզներում կա յուղ, որն ունի հագեցված ճարպային թթուներ։ Դրա պակասությունը բերում է մանր կնճիռների առաջացման։
Գունատ մաշկը և մազերի վատ աճը կարող են լինել В9 վիտամինի դեֆիցիտի արդյունք։ Ցինկի և В9 վիտամինի պակասը հաճախ դառնում են ակնեների առաջացման պատճառ։
Իսկ մաշկի չորությունն ու շերտավորումը կարող են լինել վիտամին А-ի պակասի արդյունքը։ Այդ պատճառով դդմից պատրաստված կերակուրները հիանալի միջոց են մաշկի խնամքի համար։
Վրեժ Հովսեփյան