Այս բացիկը տպագրվել է Թիֆլիսում գտնվող հայ ձեռնարկատեր Խաչատուր Մարտիրոսյանցի տպարանում՝ 1900-ականների սկզբին: Մարտիրոսյանցը ծխախոտի և գլանակների խանութների ցանց ուներ Թիֆլիսում և Բաթումում: Իր բիզնեսի գովազդման համար նա գնաց մի յուրօրինակ քայլի՝ Եվրոպայից ներմուծեց բարձրակարգ տպագրական տեխնիկա և հիմնեց Թիֆլիսում տպարան:
Բացի ավանդական տպագրական արտադրանքից, Խաչատուր Մարտիրոսյացը սկսեց տպագրել նաև Վրաստանի և Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով գունազարդ բացիկներ, որոնց դարձերեսին պարտադիր նշվում էր՝ «Մարտիրոսյանց Խ.Ա., Թիֆլիս և Բաթում, ծխախոտի խանութ» (Мартиросянц Х.А.,Тифлис и Батум, табачный магазин).
Ռուբեն Շուխյան